Հնարավո՞ր է արդյոք միաժամանակ վարակվել COVID-19-ով եւ գրիպով

5 սեպտեմբերի, 2022  23:44

Թերապեւտ Օլեգ Աբակումովը հայտարարել է, որ հնարավոր չէ միաժամանակ հիվանդանալ կորոնավիրուսով եւ գրիպով, գրում է NVL-ը։

Երկու վիրուս կարող են միաժամանակ ներթափանցել մարդու օրգանիզմ, բայց դրանցից մեկը կգոյատեւի։ Բժիշկ Աբակումովը նշում է, որ սկզբնական փուլում PCR թեստը կարող է օրգանիզմում միանգամից երկու վիրուս հայտնաբերել։ Բայց եթե մեկ օր սպասեք եւ նորից թեստ հանձնեք, արդյունքը ցույց կտա գոյատեւած վիրուսի առկայությունը:

«Դրական թեստերը չպետք է ձեզ շփոթեցնեն, քանի որ դրանք չեն նշանակում երկու հիվանդություն։ Եթե մեկ օր սպասեք, ապա մի վիրուսն արդեն կքշի երկրորդին, եւ թեստը միայն մնացածին ցույց կտա»,- ընդգծել է Աբակումովը։

Բժիշկը նշում է, որ գրիպն ու քովիդը նման են՝ երկու վիրուսներն էլ փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի եւ ընդհանուր օգտագործման առարկաների հետ շփման միջոցով։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է անախտանիշ ընթանալ, ծանր կամ մահացու լինել: Հետեւաբար, գրիպի եւ կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումները նույնպես նույնն են։

Մասնագետը հավելել է, որ գրիպի եւ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կարելի է միաժամանակ անել, բայց տարբեր ձեռքերին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում