• Latest news

Օդի աղտոտվածությունը կարող է առիթմիա առաջացնել առողջ դեռահասների մոտ. հետազոտություն

15 սեպտեմբերի, 2022  10:34

Օդի աղտոտված մասնիկներն առողջ դեռահասների մոտ կարող են սրտի անկանոն ռիթմ (առիթմիա) առաջացնել, ասվում է Ամերիկյան սրտի ասոցիացիայի ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

«Չնայած հարաբերական հազվադեպությանը՝ սրտի անկանոն ռիթմերը կարող են հանկարծակի մահվան հանգեցնել առողջ դեռահասների եի երիտասարդ չափահասների մոտ»,- հայտարարել են Փենսիլվանիայի բժշկական քոլեջի հետազոտողները:

Հետազոտությունն ուսումնասիրել է փոքր մասնիկներով շնչառության ազդեցությունը դեռահասների սրտի հաճախության վրա: 2.5 մկմ-ից պակաս մանր մասնիկները (PM2.5) հեշտությամբ ներշնչվում են թոքերի խորքը եւ նույնիսկ հայտնվում են արյան մեջ: Ներշնչվելուց հետո աղտոտիչները գրգռում են թոքերը եւ սրտի շուրջ գտնվող արյունատար անոթները, իսկ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ աղտոտիչները ժամանակի ընթացքում մեծացնում են զարկերակներում հիվանդությունների զարգացման արագությունը:

Հետազոտողները վերլուծել են կենտրոնական Փենսիլվանիայի 322 դեռահասների առողջական տվյալները (միջին տարիքը՝ 17, 56 տոկոսը՝ տղամարդ, 79 տոկոսը՝ ոչ իսպանացի սպիտակամորթ դեռահասներ):

Հետազոտությունը ցույց է տվել.

- Մասնակիցների 79 տոկոսը ունեցել է առնվազն մեկ ոչ կանոնավոր սրտի ռիթմ է ունեցել 24-ժամյա հետազոտության ընթացքում: Այդ խմբից 40 տոկոսի մոտ միայն նախասրտերի վաղաժամ բաբախյուն է գրանցվել, 12 տոկոսի մոտ միայն փորոքային վաղաժամ զարկեր են եղել, իսկ 48 տոկոսի մոտ՝ երկուսն էլ:

- PM2.5-ի կոնցենտրացիայի յուրաքանչյուր 10 մկգ/մ3 աճի դեպքում 5 տոկոսով ավելացել է փորոքային վաղաժամ կծկումներն ազդեցությունից հետո երկու ժամվա ընթացքում:

- Մասնիկների կոնցենտրացիայի եւ նախասրտերի վաղաժամ կծկումների քանակի միջեւ ոչ մի կապ չի հայտնաբերվել:

«Պաշտպանիչ միջոցները, ինչպիսիք են դիմակներ կրելը եւ ինտենսիվ վարժություններից խուսափելը, կարող են արդարացված լինել այն օրերին, երբ մասնիկների կոնցենտրացիան բարձր է, հատկապես՝ առավոտյան պիկ ժամերին»,- եզրակացրել են գիտնականները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll