Ինչո՞վ շիլաները կարող են վտանգավոր լինել նախաճաշի համար

20 սեպտեմբերի, 2022  11:48

Շիլաները նախաճաշի ամենապոպուլյար տեսակներից են, սակայն պարզվում է, որ ոչ բոլորն են օգտակար առողջության համար, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։

Մասնագետը նշել է, որ շաքարով սպիտակաձավարի շիլան կամ բրնձի շիլան կարող են խնդիրներ առաջացնել օրգանիզմում, ճարպակալում, 2-րդ տիպի շաքարախտ, աթերոսկլերոզ եւ հիպերտոնիա հրահրել։

Ուստի բժիշկը խորհուրդ է տվել նախաճաշին հնդկաձավար կամ վարսակի շիլա ուտել, որոնք հարուստ են սննդանյութերով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում