Սթրես-գենը 40 տոկոսով բարձրացնում է սրտի նոպայի ռիսկը, համաձայն նոր հետազոտության տվյալների։
Հեղինակները պնդում են, որ գտել են որոշ մարդկանց սրտային հիվանդությունների եւ կաթվածից կամ սրտի կանգից վաղաժամ մահվան հակվածության կենսաբանական բացատրությունը։
Հետազոտությունը հիմնված է Միանուկլեոտիդային պոլիմիորֆիզմ (ՄՆՊ) գենային տարբերակի նույնականացման վրա ԴՆԹ շղթայում։ Ըստ էության, ՄՆՊ-ն այն դեպքն է, երբ ԴՆԹ շղթայում մեկ տառը տեղով փոխվում է մյուսի հետ, ինչը հանգեցնում է գործառույթի փոփոխությոան։ Այդ դեպքում գենի գործառույթն է դառնում հիպերակտիվ հակազդեցության առաջացումը սթրեսի ժամանակ, հաղորդում է CBS News-ը։
Հետազատողոները նշում են, որ գենի այդ տարբերակ ունեցող մարդկանց արյան մեջ երկու անգամ ավելի է կորտիզոլի քանակը՝ սթրեսի հետ կապված հորմոնի։
Նրանք սրտի կաթետերիզացիայի ենթարկված 6100 մարդու գենետիկ անալիզ են կատարել։ Հետազոտվողների երկու երրորդը տղամարդիկ էին։ Կաթետերիզացիայի ժամանակ հիվանդի ձեռքի երակի մեջ մտցվում է երկար, ճկուն խողովակ՝ այսպես բժիշկները ստուգում են արյան շրջանառության վիճակը եւ բուժում կատարում։
Գիտնականները հիպերակտիվ սթրեսի գեն հայտնաբերեցին 13 տոկոս հիվանդների մոտ։ Նրանց վեց տարի դիտարկելուց հետո, գիտնականները եկան այն եզրահանգման, որ այդ գենը բարձրացրել է սրտի նոպայի ռիսկը 40 տոկոսով։ Այս ցուցանիշը պահպանվում է նույնիսկ, երբ հաշվարկվում են այլ գործոնները՝ ծխելը, ճարպակալումը, տարիքը եւ այլն։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում