Ուշ սնվելն ազդում է գիրության ռիսկի վրա

15 հոկտեմբերի, 2022  14:03

Ուշ սնվելն ազդում է  գիրության ռիսկի վրա, պարզել են Չիկագոյի համալսարանի գիտնականները, որոնց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Cell Metabolism ամսագրում։    

Գիտնականների խումբն ուսումնասիրել է ավելորդ քաշ ունեցող 16 հիվանդի։ Նրանց բաժանել են խմբերի։ Առաջին խմբում կամավորներն ուտում էին օրվա որոշակի ժամերին, երկրորդ խմբի մարդիկ ուտում էին չորս ժամը մեկ: Մասնակիցներին նաեւ խնդրել են նշել, թե երբ են քաղցած: Նրանց վիճակը վերահսկելու համար մասնակիցներից վերցրել են արյան թեստեր, ճարպային հյուսվածքի նմուշներ, չափել մարմնի ջերմաստիճանը եւ էներգիայի ծախսը։ 

Պարզվել է, որ ավելի ուշ ուտելը կրկնապատկել է սովի հավանականությունը՝ կապված հագեցվածության համար պատասխանատու լեպտին հորմոնի նվազման հետ։ Բացի այդ, երբ մասնակիցներն ավելի ուշ ուտում էին, նրանք նաեւ ավելի դանդաղ էին այրում կալորիաները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում