Գինեկոլոգիական ՈՒՁՀ. Սեմինար իտալացի պրոֆեսորի մասնակցությամբ

2 նոյեմբերի, 2022  12:06

Երևանում կանցկացվի վարպետաց դաս գինեկոլոգիական ՈՒՁՀ վերաբերյալ։ Այն տեղի կունենա նոյեմբերի 5-6–ին, Մատենադարանում, սկիզբը ժամը 09.00։

Հրավիրված դասախոսն է Անտոնիա Կարլա Տեստան՝ Ագոստինո Ջեմելլի Համալսարանական Հոսպիտալի Հիմնադրամի գինեկոլոգիական ուռուցքաբանության ուլտրաձայնի կենտրոնի (Class Ultrasound) գիտական տնօրենը։

Պրոֆեսոր Տեստան հանդիսանում է նաեւ Սուրբ Սիրտ Կաթոլիկ Համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կլինիկայի ամբիոնի դոցենտ։ Արդեն 8 տարի է նա Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ուլտրաձայնային հետազոտության միջազգային միության (ISUOG) խորհրդի անդամ է։ Ինչպես նաեւ 2 տարի է, ինչ հանդիսանում է Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ուլտրաձայնային հետազոտության Իտալական միության (SIEOG) փոխնախագահ։ Ձվարանների ՈՒռուցքների Վերլուծության Միջազգային թիմի (IOTA) անդամ է 2000թ-ից։ Իրականացրել է ավելի քան 50 հետազոտական նախագծեր գինեկոլոգիական քաղցկեղի եւ քիմիաթերապիայի ուղեցույցների համար։ Նրա հետազոտությունները դրդել են առաջատար կազմակերպությունների ստեղծել ուլտրաձայնային տեխնիկա բարելավելու ուռուցքային գոյացությունների ախտորոշման եւ տարբերակման հնարավորությունները։

Ուսուցման նպատակն է՝

Ուսումնասիրել նոր մոտեցումներ եւ ախտորոշիչ մեթոդներ գինեկոլոգիական ՈւՁՀ–ում Օգտագործել դրանք այցելուի բուժման մեջ։ Կիրառել ուլտրաձայնը որպես բազիսային հմտություն` կլինիկական պրակտիկայում ախտորոշում դնելու համար։ Ծանոթանալ պարզ եւ բարդ ռադիոլոգիական ախտաբանություններին։

Ուսուցման ձեւաչափը կազմված է 30 րոպե տեւողությամբ դասախոսություններից, ինտերակտիվ քննարկումներից, բարդ եւ հազվադեպ հանդիպող կլինիկական դեպքերի վերլուծությունից։ Կտրվի 15 ՇՄԶ կրեդիտ։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում