Մանկաբուժության և ծերաբուժության հարցերով միջազգային գիտաժողով՝ Երևանում

14 նոյեմբերի, 2022  16:22

Երևանում, Հերացու անվան պետական բժշկական համալսարանում  նոյեմբերի 18-19–ին տեղի կունենա «Մանկաբուժություն և ծերաբուժություն. բժշկագիտության երկու «հսկաներ», արդի խնդիրները և լուծումները» միջազգային մասնակցությամբ գիտաժողովը։ Սկիզբը՝ ժ.9.00։

Կազմակերպիչներն են Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիան և Մ.Հերացու անվան ԵՊԲՀ թիվ 1 մանկաբուժության ամբիոնը։

Գիտական միջոցառումը նախատեսվում է ՀՀ ԱՆ, ԵՊԲՀ, Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ֊ի, Գերմանիայի և այլ երկրների առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների ու փորձագետների մասնակցությամբ:

Կոնֆերանսի հիմնական ուղղությունները.

Նորածինների և վաղ հասակի երեխաների տարածված ու հազվագյուտ հանդիպող, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների արդի խնդիրները. ախտորոշման, բուժման և կանխարգելման ժամանակակից մոտեցումները: Ռեսպիրատոր և գաստրոէնտերոլոգիական հիվանդությունները երեխաների և մեծահասակների մոտ. նորը՝ հնի մասին: Երեխաների աճի հապաղում և զարգացման անոմալիաներ. ինչպես բաց չթողնել լուրջ խնդիրները Մանկական վիրաբուժություն և մանկական տրավմատիզմ. որտեղ զգոն լինել: Ուռուցքաբանությունը և գենետիկան մանկաբուժությունում. երբ կասկածել Համակցված համախտանիշներով տարեց պացիենտ. կիզակետում են կանխատեսումն ու կյանքի որակը վատթարացնող գերիատրիկ համախտանիշները: Սրտանոթային ռիսկի կառավարում. շեշտադրվում են զարկերակային հիպերտոնիայի, դիսլիպիդեմիայի, էլեկտրոլիտների և նյութափոխանակության խանգարումները: Ռացիոնալ ֆարմակոթերապիա. քննարկումներ պոլիպրագմազիայի և հակաբակտերիալ թերապիայի շուրջ Ցավային համախտանիշ, սինկոպե և գլխապտույտ տարեցների մոտ. դեղորայքային թերապիա և/կամ բժշկական վերականգնում: Առողջական խնդիրները տղամարդկանց և կանանց մոտ՝ ծերության տարիներին. մատչելի՝ կարևորի և բարդի մասին:

Գիտաժողովի գիտակրթական ծրագիրը կնպաստի բժիշկների մասնագիտական հետագա աճին, փորձի փոխանակմանը, բժշկական առաջադեմ նվաճումների մասին տեղեկատվության տարածմանը՝ ներքին բժշկության բազմամասնագիտական հարթակում:

Թիրախային լսարան. ընտանեկան բժիշկ, թերապևտ, մանկաբույժ, թոքաբան, սրտաբան, գաստրոէնտերոլոգ, էնդոկրինոլոգ, նյարդաբան, վիրաբույժ, վարակաբան, ուրոլոգ, գինեկոլոգ, սեքսապաթոլոգ, քիթկոկորդականջաբան, ստոմատոլոգ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում