ՌԴ Առողջապահության նախարարն այցելել է «Էրեբունի» ԲԿ

27 նոյեմբերի, 2022  12:02

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելել է «Էրեբունի» ԲԿ:

Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարներին ընդունել է «Էրեբունի» ԲԿ հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը:  Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին «Էրեբունի» ԲԿ-ից։

Հյուրերը շրջել են բժշկական կենտրոնում, ծանոթացել հանրապետության խոշորագույն բժշկական հաստատության հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում