Բժիշկները պացիենտի ականջում հարյուրավոր շարժվող թրթուրներ են հայտնաբերել (ֆոտո, վիդեո)

10 դեկտեմբերի, 2022  17:44

Պորտուգալիայի 64-ամյա բնակիչը հիվանդանոց է դիմել ականջի ցավով եւ իմացել, որ իր ականջի մեջ հարյուրավոր թրթուրներ կան, գրում է The Mirror-ը։  

Պարզվել է նաեւ, որ մակաբույծները վնասել են տղամարդու թմբկաթաղանթը։ Բժիշկները պացիենտի մոտ ախտորոշել են միազ՝ մակաբուծային հիվանդություն, որն առաջացել է օրգանիզմի հյուսվածքներում եւ խոռոչներում թրթուրների պատճառով։

Հայտնաբերված տեսակի միջատների էգերը կենդանիների եւ մարդկանց մաշկի տակ դնում են մինչեւ 400 ձու:

Տղամարդուն բուժել են ականջի կաթիլներով՝ հակաբիոտիկներով, բորաթթվի լուծույթով եւ պերօրալ հակաբիոտիկներով։ Առաջին բուժօգնության դիմելուց մեկ շաբաթ անց պացիենտը լիովին ազատվել է թրթուրներից։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում