Հայաստանում մահացության պատճառների մեջ ոչ վարակիչ հիվանդությունների չափաբաժինը 80-90 տոկոս է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
Նա պարզաբանեց, որ Հայաստանում մարդիկ ավելի հաճախ մահանում են հենց նման հիվանդություններից։ Ռիսկի գործոններից Նանուշյանն առանձնացրեց ծխելը եւ առողջ սնվելու խնդիրը։
«Մենք ավելի ակտիվ իրազեկման աշխատանքներ ենք իրականացնում, աշխատանքներ են տարվում նաեւ ԵԱՏՄ գործընկերների հետ ՝ մակնշումները փոխելու միջոցով։
Իրազեկման աշխատանքների գլխավոր թիրախը երեխաներն են, սակայն մեծահասակների շրջանում էլ ակտիվ աշխատանք է տարվում։ Երեխաների համար հայտնի հեռուստաալիքներում գովազդվող սննդամթերքի ավելի քան 65 տոկոսը վնասակար է նրանց առողջության համար: Սա լուրջ խնդիր է»,-հավելեց փոխնախարարը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում