Սպասք լվացող մեքենաների համար նախատեսված լվացող միջոցները վնասում են աղիները. հետազոտություն

3 հունվարի, 2023  18:08

Աման լվացող մեքենաների համար նախատեսված միջոցները վնասում են մարդու աղիները, պարզել են Ցյուրիխի համալսարանի գիտնականները։  Հետազոտական թիմի աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Journal of Allergy and Clinical Immunology ամսագրում:

Թիմը ստեղծել է աղիքային օրգանոիդներ, որոնք ենթարկել են տարբեր լվացող միջոցների ազդեցության։ Ինչպես պարզվել է, ալկոհոլի էտոքսիլատները, որոնք հաճախ օգտագործվում են լվացող միջոցներում, գեների որոշակի փոփոխություններ են առաջացնում: Այս գեները մասնակցում են բջիջների գոյատեւմանը, էպիթելի պատնեշի աշխատանքին, ցիտոկինային ազդանշանին եւ նյութափոխանակությանը:

Գիտնականների խոսքով՝ կոմերցիոն աման լվացող մեքենաները նախատեսված են առավելագույն արդյունավետության համար։ 

«Շատ սարքեր չունեն ողողման լրացուցիչ ցիկլ ՝ լվացող միջոցների մնացորդները հեռացնելու համար: Դա նշանակում է, որ պոտենցիալ թունավոր նյութերը մնում են սպասքի վրա, նշանակում է նաեւ սննդի վրա, որը հետո ուտում են մարդիկ»,-նշել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում