Բրիտանացին երկար ժամանակ ծորակից հոսող ջրի պատճառով տառապում էր քորից (լուսանկար)

18 հունվարի, 2023  16:59

Մեծ Բրիտանիայի բնակիչ Ջոն Ջունիորը երկար ժամանակ տառապում էր էկզեմայից, միգրենից եւ վատ ինքնազգացողություն ուներ ծորակից հոսող ջրի պատճառով։ Սակայն նա գտել էր անհարմարություններից ազատվելու անսովոր միջոց, հայտնում է The Sun-ը։

Երկար ժամանակ 34-ամյա ՏՏ խորհրդատուի համար  վատ ինքնազգացողության պատճառն անհասկանալի էր։ Պարզելու համար, թե կոնկրետ ինչն է նրա մոտ քոր եւ գլխացավ առաջացնում, նա փորձել էր սննդակարգից հանել տարբեր մթերքներ եւ հրաժարվել կենցաղային շատ սովորություններից, մինչեւ եկել էր այն եզրակացության, որ  մեղավորը ծորակից հոսող ջուրն է։

Տղամարդը պնդում է, որ հենց որ նա դադարել է ջրմուղից օգտվել, նրա վիճակը զգալիորեն բարելավվել է։ Նա փորձել է այլընտրանք գտնել։ Վերջին 5 ամիսների ընթացքում բրիտանացին լոգանք է ընդունում եւ հագուստը լվանում է շշերով վաճառվող խմելու ջրով։ Ամեն ամիս նա ջրի համար ծախսում է 360 ֆունտ սթերլինգ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում