Գենային ինժեներիայի ոլորտում համաշխարհային հռչակ ունեցող Ռոջեր Հաջարը կմասնակցի Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին

29 հունվարի, 2023  17:45

Գենային ինժեներիայի ոլորտում համաշխարհային հռչակ ունեցող, Mass General Brigham-ի Գենային և բջջային թերապիայի ծրագրի առաջին ղեկավար, գիտնական Ռոջեր Հաջարը մասնակցելու է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին՝ որպես պլենար բանախոս։

Ռոջեր Հաջարը կենսաբժշկական ինժեներիայի ոլորտում բակալավրի աստիճանը ձեռք է բերել Ջոն Հոփկինսի համալսարանում, իսկ բժշկական գիտությունների դոկտորի աստիճանը ձեռք է բերել Հարվարդի Բժշկական դպրոցում և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Հարվարդի Առողջապահական գիտությունների և տեխնոլոգիաների ֆակուլտետում։ Մասնագիտական կրթությունը ներքին հիվանդությունների, սրտաբանության, սրտային անբավարարության/ սրտի փոխպատվաստման և գիտական հետազոտությունների ոլորտներում ստացել է Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցում Բոստոնում, որտեղ նա հետագայում ղեկավարել է Ինտեգրատիվ ֆիզիոլոգիայի և իմիջինգի սրտաբանական լաբորատորիան։

Ավելին՝ այս հղումով https://6imca.am/speakers

Հիշեցնենք, որ Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը տեղի կունենա 2023թ․ հուլիսի 6-8-ը Երևանում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում