• Latest news

Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը կմասնակցի Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին

2 փետրվարի, 2023  12:23

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը կմասնակցի Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին՝ որպես Պլենար բանախոս։

Ջոն Բիլեզիկյանը բժշկական գիտությունների դոկտոր է, Կոլումբիայի համալսարանի բժշկության և վիրաբուժության քոլեջի պրոֆեսոր, Միջազգային ուսուցման և գիտության բժշկական բաժնի ղեկավարի տեղակալ, Կոլումբիայի համալսարանում Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի և մետաբոլիկ ոսկրային հիվանդությունների ծրագրի ղեկավար:

Պրոֆ․ Բիլեզիկյանը արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների. 2018թ-ին նա ստացել է ազգային ժողովի պատվո շքանշան ՀՀ Կառավարությունից և նույնանման պարգև՝ Բրազիլիայի Կառավարությունից։ 2019թ․-ին ստացել է Կոլումբիայի համալսարանի ընդհանուր թերապիայի և վիրաբուժության քոլեջի ամենաբարձր պարգևը՝ ոսկե շքանշան՝ բժշկական գիտության ասպարեզում իր նվաճումների համար։ 2020թ․-ին ստացել է Ոսկրամիներալային փոխանակության ուսումնասիրության ամերիկյան միության Վիլյամ Նյումանի անվան պարգևը՝ գիտական նվաճումների համար։

Ավելին՝ այս հղումով https://6imca.am/speakers

Հիշեցնենք, որ Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը տեղի կունենա 2023թ․ հուլիսի 6-8-ը Երևանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել