Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը 2023 թվականին կշարունակվի

2 փետրվարի, 2023  18:15

Առողջապահության նախարարի հրամանով 2022 թվականի հուլիսից-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում 2 բուժհաստատությունում ներդրվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիր (Երևանում և Գյումրիում), ՀՀ բնակչության 50-75 տարիքային խմբում` պատահականության սկզբունքով:

Ընդհանրացված արդյունքները

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

1727 հետազոտություն, 93 անձի մոտ իմունաքիմիական թեստերն ունեցել են դրական արդյունքներ, 67 քաղաքացի պետպատվերի շրջանակներում ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, հայտնաբերվել են տարբեր պաթոլոգիաներ, ըստ անհրաժեշտության կազմակերպվել է նեղ մասնագետի անվճար խորհրդատվություն:

Գյումրիի «Բեռլին պոլիկլինիկա»

368 հետազոտություն, 4 անձի մոտ իմունաքիմիական թեստերն ունեցել են դրական արդյունքներ, 2 քաղաքացի պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, ըստ անհրաժեշտության կազմակերպվել է նեղ մասնագետի անվճար խարհրդատվություն:

Ծրագիրը նախատեսվում է շարունակել մինչև 2026 թվականը:

Կոլոռեկտալ քաղցկեղը (հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձև աղիքի) մեծահասակների շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է, հատկապես շատ են հիվանդության ուշ փուլում հայտնաբերված դեպքերը:

Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են 60 և բարձր տարիքային խմբում (դեպքերի 83.6%):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում