✕

Ո՞վ կարող է լինել փոխնակ մայր. պարզաբանում է Պտղաբերության կենտրոնը

28 փետրվարի, 2023  21:20

Կան որոշակի հիվանդություններ կամ բժշկական իրավիճակներ, որոնց դեպքում կինը չի կարող կրել հղիություն և ծննդաբերել։ Նման դեպքերում զույգն օգտվում է փոխնակ մոր ծառայությունից։ Ով կարող է լինել փոխնակ մայր, եւ ինչպես է կատարվում նրա ընտրությունը, NEWS.am Medicine – ին պարզաբանել է Պտղաբերության կենտրոնի բժիշկ Տաթեւիկ Հովակիմյանը։  

Ի՞նչ է փոխնակ մայրությունը

Փոխնակ մայրությունը արտամարմնային բեղմնավորման տարատեսակ է, որի դեպքում ԱՄԲ արդյունքում ստացված սաղմիկը ներարգանդային սերմնավորման եղանակով տեղադրվում է փոխնոկ մոր արգանդում, եւ նա կրում է արհեստական ճանապարհով ձևավորված ուրիշի երեխային։

Հետեւաբար, փոխնակ մայրն այն կինն է, որը կրում եւ ծննդաբերում է երեխային, բայց չի համարվում նրա կենսաբանական ծնողը եւ չունի ոչ մի գենետիկական կապ երեխայի հետ։

Ո՞վ կարող է լինել փոխնակ մայր

20-35 տարեկան կանայք, ովքեր ունեն առնվազն մեկ երեխա, չունեն այնպիսի առողջական խնդիրներ, որոնց հետեւանքով հղիությունն ու ծննդաբերությունը հակացուցված են։

Ինչպե՞ս է կատարվում փոխնակ մոր ընտրությունը

Փոխնակ մոր ընտրությունը կատարվում է կլինիկայի բժշկական անձնակազմի կողմից, հաշվի առնելով կնոջ ընդհանուր և վերարտադրողական  առողջական վիճակը։

Փոխնակ մայր դառնալու համար կանայք անցնում են որոշակի հետազոտություններ՝

արյան քննություն, ուլտրաձայնային հետազոտություն, միզասեռական քսուքի քննություն, թերապեւտի խորհրդատվություն։

Հետազոտություններն ավարտելուց հետո, եթե կնոջ մոտ զգալի առողջական խնդիրներ չեն հայտնաբերվում, նա ծանոթանում է զույգի հետ եւ համաձայնության գալու պարագայում կողմերի միջեւ կնքվում է պայամանագիր։

Ինչպե՞ս է կատարվում փոխնակ մոր վարձատրությունը

Փոխնակ մայրը վարձատրվում  է զույգի կողմից։

Ո՞ւր դիմել

Այն կանայք, որոնք համապատասխանում են վերը նշված չափանիշներին եւ պատրաստ են օգնել անպտուղ զույգերին, կարող են դիմել Պտղաբերության կենտրոն։ Հարցերի եւ մանրամասների համար հարկ է զանգահարել  077 711177, 060 506601, 060 506606 հեռախոսահամարներով:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում