Երեւանում տեղի կունենա «Մոլեկուլային ալերգոլոգիայի ակտուալ հարցերը» թեմայով գիտաժողով

1 մարտի, 2023  20:56

Մարտի 11-ին Երեւանի Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցում տեղի կունենա «Մոլեկուլային ալերգոլոգիայի ակտուալ հարցերը: Ախտորոշումից դեպի բուժում» թեմայով գիտաժողովը։

Գիտաժողովին ելույթ կունենան Մոսկվա քաղաքի գլխավոր ալերգոլոգ պրոֆեսոր Ալեքսանդր Պամպուրան եւ պրոֆեսոր Մարինա Մորենկոն: Միջոցառման ընթացքում կքննարկվեն ՀՀ-ում հասանելի ալերգոլոգիայում կիրառվող ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդները:

Միջոցառումը հետաքրքիր կարող է լինել ալերգոլոգների, մաշկաբանների, ՔԿԱ մասնագետների, թոքաբանների և մանկաբույժների համար:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում