Ներքին հիվանդությունների տարեկան գիտաժողովը տեղի կունենա ապրիլի 7-8-ը

29 մարտի, 2023  12:30

Ազգային բժշկական պալատը ՀՀ առողջապահության նախարարությանն աջակցությամբ,  Առողջապահության ազգային Ինստիտուտ ի հետ համատեղությամբ ապրիլի 7-ին և 8-ին՝ Առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ կանցկացնի  Ներքին հիվանդությունների տարեկան գիտաժողովը։

Գիտաժողովն ուղղված է առողջության առաջնային պահպանման օղակի կարողությունների բարձրացմանը, առկա խնդիրների վերհանմանը, ինչպես նաև այդ խնդիրների հաշվեգրման արդյունքում համալիր լուծումների առաջարկմանը։ Գիտաժողովի ընթացքում լինելու է առողջապահության ոլորտում տեղի ունեցող նորագույն բուժական մեթոդների և չափորոշիչների ներկայացում ևս։

Անցկացման վայրը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կոնֆերանս դահլիճ։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է  գրանցվել հետեւյալ  հղումով՝ https://forms.gle/w8qYNwXHzK12PKUk7 մինչև ապրլի 5–ը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում