Ծնոտ՝ սեփական կողոսկրից. Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բարդ վիրատահատություն է կատարվել

5 ապրիլի, 2023  21:47

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է բարդ վիրահատություն՝ քաղցկեղով հիվանդի ախտահարված ծնոտը վերականգվել է սեփական ոսկրով։

Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին ՈւԱԿ–ից, 65 տարեկան տղամարդը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել մարտի 7-ին՝ գանգատվելով բերանի խոռոչում չլավացող վերքից, կլման ակտի խանգարումից, ստորին ծնոտի աջ կեսում ցավի առկայությունից:

Հետազոտությունների արդյունքում բուժառուի մոտ հայտնաբերվել է բերանի խոռոչի լորձաթաղանթի տափակ բջջային քաղցկեղ՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի ինվազիայով (ներթափանցումով):

Կատարվել է վիրահատություն, որի ընթացքում

հեռացվել է ուռուցքը՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի հետ՝ հոդելունի պահպանումով, կատարվել է պարանոցի ֆունկցիոնալ սելեկտիվ լիմֆոդիսեկցիա (բժիշկներին հաջողվել է պահպանել անատոմիական կարևոր կառուցվածքները՝ նյարդերը և անոթները), կատարվել է ծնոտի ռեկոնստրուկցիա աուտոգեն կողոսկրի ազատ գրաֆթով (բուժառուի կողոսկրը դարձրել են ծնոտի մաս):

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում