Տուբերկուլյոզի առկայությունը կարելի է շնչառությա՞մբ ստուգել

26 սեպտեմբերի, 2014  14:46

Գիտնականները շնչառության՝ տուբերկուլյոզի ախտորոշման հնարավորություն ընձեռող առաջին անալիզատորն են ստեղծել: Առաջարկվող թեստը դեղորքակայունություն վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններն արագ եւ ճշգրիտ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Մինչդեռ այդպիսի հետազոտության՝ ավանդական մեթոդներով իրականացման համար սովորաբար մինչեւ 6 շաբաթ է պահանջվում: Նորարարության հեղինակներն այն հանգամանքից են օգտվել, որ տուբերկուլյոզի մանրէները կոնկրետ հակաբիոտիկի ազդեցությամբ՝ 10 րոպեի ընթացքում հատուկ՝ գազային վիճակում գտնվող նյութեր են արտազատում, ինչը ճագարների վրա իրականացված փորձարկումների արդյունքում է ապացուցվել: 

Իզոնիազիդը (հակաբիոտիկ) տուբերկուլյոզային էնզիմի ազդեցությամբ ակտիվանալու հատկություն ունի: Հատկանշական է այն, որ հիշյալ էնզիմը միայն տուրբերկուլյոզի մանրէին է հատուկ: Գիտնականները, BBC-ի հաղորդմամբ, նշադրված հակաբիոտիկի ակտիվացմանը հետեւելու ընթացքում մասս-սպեկտրոմետրիայի օգնությամբ թոքերից արձակվող ազոտի առկայություն են նկատել:

Ասել է, թե՝ եթե հետազոտությամբ շնչառության մեջ ազոտ է հայտնաբերվում, ուրեմն օրգանիզմում էլ տուբերկուլյոզի՝ իզոնիազիդի նկատմամբ բարձր զգայունությամբ աչքի ընկնող մանրէներ կան: Այս տեղեկությունը հիվանդության բուժումը հնարավորինս վաղ եւ արդյունավետ կազմակերպելու հնարավորություն է ընձեռում: 

Գաղտնիք չէ, որ տուբերկուլյոզը դժվար է բուժվում: Դրա համար առնվազն վեց ամիս տեւողությամբ բազմադեղորայքային թերապիա է հարկավոր: Բուժման կուրսի՝ ավարտին հասցնելու անհնարինությունն էլ տարատեսակ դեղորայքների նկատմամբ կայուն մանրէների թվի աճով է պայմանավորվում: Որոշ երկրներում նման դեպքերի բաժինը բոլոր ախտահարվածների թվի մինչեւ 30 տոկոսը կարող է կազմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում