Ուրոլոգը պատմել է ամենատարօրինակ առարկաների մասին, որոնք նա հանել է տղամարդկանց հետույքից (վիդեո)

6 հունիսի, 2023  22:54

Ամերիկացի ուրոլոգ Ջոշուա Գոնսալեսը կիսվել է ամենատարօրինակ առարկաների ցանկով, որոնք նա ստիպված է եղել հանել իր տղամարդ պացիենտների հետույքից։

Նա զվարճալի վիրուսային տեսանյութ է ձայնագրել եւ հրապարակել Instagram-ում։

Ամենատարօրինակ առարկաների թվում են՝ բիլիարդի գնդակներ, ատամի խոզանակ, սոսնձով շիշ, մարկեր, շշի կափարիչ, խաղալիք հրթիռ։ Ջոշուան ցույց է տվել առարկաների լուսանկարներն ու պարել։

«Պետք է գովեմ լավ պատրաստված վիրաբույժ-վնասվածքաբաններին»,-մեկնաբանել է նա տեսագրությունը։

Մեկնաբանություններում ապշած օգտատերերը մի շարք հաղորդագրություններ են թողել՝

Համենայն դեպս, այդ իրերի մեծ մասը վերադառնալու հնարավորություն ուներ, բայց շշերի խցաննե՞ր։ Եվ բոլորի պատճառը մեկն է՝ «Ես ընկել եմ դրա վրա»։ Առողջապահության մասնագետները կարող են գրքեր գրել այս զվարճալի դեպքերի մասին: Ես՝ որպես մարդ, ով աշխատել է շտապօգնությունում, կարող եմ հաստատել այս ամենը։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում