Հրապարակվել է 6 IMCA-ի գիտական ծրագրի նախնական տարբերակը

9 հունիսի, 2023  18:09

Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի պաշտոնական կայքի Գիտական ծրագիր բաժնում արդեն իսկ հասանելի է համագումարի գիտական ծրագրի նախնական տարբերակը։  Այս մասին հայտնում են 6-րդ Միջազգային բժշկական համագումարից։

Գիտական ծրագրի նախնական տարբերակին կարող եք ծանոթանալ www.6imca.am կայքում։ Ծրագրի ամբողջական տարբերակը կհրապարակվի առաջիկայում։

2023 թվականի հուլիսի 5-8-ը տեղի ունենալիք համագումարի շրջանակում պլենար զեկույցներով հանդես կգան մեկ տասնյակից ավելի աշխարհահռչակ մասնագետներ՝ համագումարի մասնակիցներին ծանոթացնելով առողջապահական և բժշկական ոլորտների առաջադեմ փորձին և ժամանակակից մոտեցումներին։

Հիշեցնենք, որ Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարին վաղ գրանցման ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի հունիսի 15-ը։ Համագումարին գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել համագումարի պաշտոնական www.6imca.am  կայք, Գրանցում բաժնում ընտրել համապատասխան կատեգորիան և, ըստ այդմ, շարունակել գրանցման գործընթացը, ինչպես նաև ծանոթանալ գրանցման ուղեցույցին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում