Հաճախ բժիշկներն ուղեղի ցնցումից հետո ֆիզիկական ակտիվության սահմանափակումներ են դնում: Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ դա ապարդյուն է արվում։ Հենց սպորտը կարող է զգալիորեն արագացնել նման հիվանդների ապաքինումը։
Ըստ Sports Medicine ամսագրի՝ վնասվածքից հետո երկու օրվա ընթացքում մարզվելը կօգնի ավելի արագ առողջանալուն: Դա տեղի է ունենում երկու անգամ ավելի արագ, քան նրանց մոտ, ովքեր արտակարգ իրավիճակից հետո մեկ շաբաթով հետաձգել են մարզումները։
Անկողնային հանգիստն այն է, ինչ բժիշկը հաճախ նշանակում է ուղեղի ցնցումից հետո: Նվազագույն շարժում, ոչ մի մտավոր ծանրաբեռնում: Ամերիկացի հետազոտողների նոր աշխատանքն ապացուցել է՝ պետք է ճիշտ հակառակն անել։
Հետազոտվել են ավելի քան 1200 մարզիկներ, ովքեր ունեցել են նմանատիպ միջադեպեր։ Դրանք համեմատվել են սպորտից հեռու գտնվող հիվանդների կատարողականի հետ։ Պարզվել է, որ վերականգնման գործընթացն ամենից վատն է նրանց համար, ովքեր սպորտով չեն զբաղվում։
Նրանք, ովքեր մարզվել են մինչև վնասվածքը և վերադարձել են մարզվելուն վնասվածքից 7-10 օր հետո, ապաքինվել են 5 օր ավելի երկար, քան նրանք, ովքեր սկսել են մարզվել ուղեղի ցնցումից հետո 48 ժամվա ընթացքում: Այսինքն՝ մոտ երկու անգամ ավելի երկար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում