• Latest news

Ճարպակալումը բացասաբար է ազդում տղամարդու սերմի որակի վրա

22 դեկտեմբերի, 2013  20:17

Ավելորդ քաշով եւ ճարպակալումով տղամարդկանց սերմը տուժում է որակապես եւ քանակապես, ցույց է տալիս նոր հետազոտությունը։ Ենթադրվում է, որ քաշի հետ խնդիրները կարող են նույնպես ազդել վերարտադրողանականության վրա։

«Ինչքան գեր է տղամարդը , այնքան մեծ է հավանականությունը ունենալու սպերմատոզոիդների ավել քիչ քանակ», -ասաց ուրոլոգ, բժիշկ Քեյտ  Յարվին:

Քալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանի  բժշկական դպրոցի  բժիշկ Մայքլ Այզենբերգը եւ նրա գործընկերները Միչիգանում եւ Տեքսասում հավաքեցին երեխա ունենալ պլանավորոր 468  զույգ,  եւ  փորձարկեցին տղամարդկային սերմի մի քանի տեսակ:

Նրանք նաեւ կշռեցին տղամարդկանց, չափեցին նրանց որովայնի շրջագիծը եւ բացահայտեցին, որ ինչքան մեծ է որովայնի շրջագիծը եւ մարմնի զանգվածի ցուցանիշը (ՄԶՑ, մարմնի զանգվածի եւ հասակի հարաբերակցություն), այդքան ավելի քիչ է սերմնահեղուկի ծավալը, տեղեկացնում է Newsmax Health-ը։

«Սերմի որակի բոլոր ցուցանիշները կարեւոր են», ասաց Այզենբերգը:  «Սերմը ունի մի քանի քիմիական  նյութեր, որոնք ավելի անվտանգ միջավայր են ապահովում սպերմատոզոիդների համար: Այսպիսով, եթե ծավալը ցածր է, դա կարող է խնդիր լինել»:

Մյուս կարեւոր ցուցանիշը՝ սպերմատոզոիդների քանակը, ավելի ցածր էր որովայնի մեծ շրջագիծ ունեցողների մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll