Գնահատեք սիրտ-անոթային հիվանդությունների ձեր ռիսկը

23 դեկտեմբերի, 2013  09:58

Սրտային հիվանդությունները կանանց եւ տղամարդկանց մոտ մահվան հիմնական պատճառն են։

1948  թվականին սրտի ազգային ինստիտուտը սրտի հիվանդությունների եւ ինսուլտի մասին ավելի շատ բան իմանալու համար՝ սկսեց «Ֆրեմինհեմյան սիրտ հետազոտությունը»: Հետազոտողները Մаսաչուսեթս նահանգի Ֆրեմինհեմ փոքրիկ քաղաքում հետազոտեցին ավելի քան 5000  մասնակից՝սիրտ-անոթային հիվանդությունների ընդհանուր ռիսկի գործոնները գնահատելու համար: 1971  թվականին երկրորդ սերունդը՝ ելակետային խմբի մասնակիցների երեխաներն ու նրանց կանայք եւ ամուսինները եւս ներգրավվեցին հետազոտության մեջ:

Երկարատեւ հետազոտության արդյունքում գիտնականները  պարզեցին մարդու ամբողջ կյանքի ընթացքում սրտի հիվանդությունների  կամ սրտի կաթվածի հիմնական ռիսկի գործոնները: Հետեւելով հիմնական ռիսկի գործոններին կարելի է պարզել, թե ինչ ակտիվ փոփոխությունների պետք է ենթարկեք ձեր կենսակերպն ու բուժումը, տեղեկացնում է Fox News-ը։

Ձեր տարիքը

Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը տարիքի հետ բարձրանում է անկախ ռիսկի մյուս գործոններից՝ տղամարդկանց համար 45-ից, իսկ կանանց համար՝  55-ից (դաշտանադադարից հետո) հետո:

Ժամանակի ընթացքում զարկերակներում ճարպային վահանիկների կուտակումը կարող է մեծ խնդիր դառնալ:  Քանի որ դուք ծերանում եք, զարկերակները կարող են նեղանալ:Երբեմն կարող է արյան հոսքը խոչընդոտող թրոմբ ձեւավորվել, ինչը կարող է սրտի կաթված առաջացնել:

Ձեր սեռը

Տղամարդիկ ավելի շատ են ենթարկվում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկին: Հանկարծակի սրտի կաթվածի դեպքերի 70-80%-ը տեղի է ունենում տղամարդկանց մոտ:  Մինչեւ օրս գիտնականները վստահ չեն կարող ասել, թե ինչումն է պատճառը, չնայած որ հետազոտությունները ցույց են տվել, որ միգուցե խնդիրը սեռական  հորմոնների մեջ է:

 Ձեր խոլեստերինի ընդհանուր մակարդակը

Արյան մեջ բոլոր խոլեստերինների գումարը հանդիսացող ընդհանուր խոլեստերինի մակարդակը սիրտ-անոթային  հիվանությունների պոտենցիալ ռիսկի գործոն է:

Խոլեստերինի մակարդակի միջակայք.

Խոլեստերինի մակարդակի միջակայքն է՝

Նորմալ մակարդակը՝ 200 մգ /դլ քիչ

Սահմանային բարձր ՝ 200 –ից  239 մգ/դլ

Բարձր  240 մգ/ դլ եւ ավել

Ինչքան բարձր է ձեր ընդհանուր խոլեստերինի մակարդակը, այդքան ավելի բարձր է  սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:

Ձեր HDL «լավ խոլեստերինի» մակարդակը

Գիտնականները պարզել են, որ խոլետերինի ոչ բոլոր տեսականերն են վտանգավոր:  Այսպես կոչված «լավ» խոլեստերինը՝ HDL-ը, փաստացի պաշտպանում է սրտային հիվանդություններից :  Գիտնականները կարծում են, որ այն օգնում է նվազեցնել բորբոքումը՝ ինչը նպաստում է սրտի առողջությանը: Ընդհանուր կարծիքն այն է, որ  ինչքան բարձր է HDL մակարդակը, այդքան ցածր է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:

Ընդհանրապես՝

40 –ից ցածր HDL բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը

60–ից բարձր HDL կարող է պաշտպանել սիրտ-անոթային հիվանդություններից

Ծխելը

Ընդհանուր առմամբ ծխելը բարձրացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Նիկոտինը եւ ծխախոտում պարունակվող այլ քիմիական նյութերը վնասում են սրտին եւ արյունատար անոթներին՝ բարձրացնելով աթերոսկլերոզի (անոթների նեղացում) զարգացման ռիսկը:

Զարկերակային ճնշում

Ձեր զարկերակային ճնշման առաջին թիվը կարող է մատնանշել, թե ինչքանով եք դուք ենթակա սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկին: Դա կոչվում է «սիստոլիկ»  զարկերակային ճնշում, եւ ցույց է տալիս ճնշումը զարկերակներում:

Ահա մի քանի ցուցում զարկերակային ճնշման վերաբերյալ

Նորմալ ՝ 120 մմ ս.ս-ից ցածր

Նախաճնշում՝ 120-ից  մինչեւ 139

Բարձր զարկերակային ճնշում՝ 1 փուլ,  140-ից մինչեւ 159

Բարձր զարկերակային ճնշում՝ 2-րդ փուլ, 160 եւ ավել

Շաքարախտ

Շաքարախտը գտնվում է սրտի հիվանդությունների ռիսկի գործոնների թվի մեջ: Ժամանակի ընթացքում արյան մեջ գլյուկոզայի  բարձր մակարդակը  կարող է  բարձրացնել զարկերակներում ու արյունատար անոթների պատերի վրա ճարպի կուտակումը՝ բարձրացնելով զարկերակների նեղացման եւ աթերոսկլերոզի  զարգացման ռիսկը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում