Իսրայելի ԱՆ-ն երկու բժիշկ է գործուղել Հայաստան պայթյունից տուժածներին օգնելու համար

1 հոկտեմբերի, 2023  19:41

Իսրայելի առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության խնդրանքով երկու մասնագետ է գործուղել Հայաստան Ստեփանակերտի մոտ բենզինի պահեստի պայթյունից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այս մասին հայտնում է Իսրայելում Հայաստանի դեսպանատունը։

Երեւան են գործուղվել Սորոկա բուժկենտրոնի այրավացքաբանական բաժանմունքի վարիչ Յարոն Շոհամը եւ Շաարի Ցեդեկ բուժկնտրոնի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության մասնագետ Ադի Մեյսել Լոտանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում