✕

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան

10 հոկտեմբերի, 2023  13:41

Տավուշում լույս աշխարհ է եկել արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան: Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետի աշխատակազմը։

Վարդապետյանների ընտանիքում Անգելինայի ծնունդը կյանքին նոր իմաստ է հաղորդելու:

Աշոտ Վարդապետյանը ծնվել է 2000թ.՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Ծառայել է Լեռնային Ղարաբաղում՝ «Մարտունի 2»-ում։ Պատերազմի օրերին տեղափոխվել էր Արցախի հարավային սահման:

Հարազատների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 25-ին, ընկել է մեկ օր անց՝ հանուն հայրենիքի:

Աշոտ Վարդապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական խաչ» և «Գթության մայր» մեդալներով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում