B խմբի վիտամիններն օգնում են կանխել գլխուղեղի կրկնվող կաթվածը. Dovepress

24 նոյեմբերի, 2023  10:49

Մեյնի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները նշել են, որ B9, B6 և B12 վիտամինների ընդունումը կարող է պաշտպանել գլխուղեղի կրկնվող կաթվածից։ Նրանք ուսումնասիրության արդյունքներով կիսվել են Dovepress-ում։

Գլխուղեղի կրկնվող կաթվածը գլխուղեղի սուր շրջանառության խանգարման կամ ուղեղային արյունահոսության կրկնություն է, որը կարող է կրկնվել նույնիսկ հաջող բուժումից հետո: Երկրորդային ինսուլտի պատճառը կարող է լինել արյան պլազմայում պարունակվող ամինաթթվի՝ մարմնում հոմոցիստեինի մակարդակի բարձրացումը։ Հոմոցիստեինը մեկ այլ ամինաթթվի՝ մեթիոնինի դեմեթիլացման արդյունք է: Երբ հոմոցիստեինի մակարդակը բարձրանում է, այն վնասում է զարկերակների հյուսվածքային կառուցվածքները և հանգեցնում դրանց պատերի թուլացման, էնդոթելիում տեղային արատների ձևավորման, որն իր հերթին, հանգեցնում է խոլեստերինի և կալցիումի նստեցմանը անոթային պատին:

Հոմոցիստեինի մակարդակի բարձրացումը գենետիկ մուտացիաների կամ մարմնում B6, B12 և B9 վիտամինների անբավարար պաշարների արդյունք է: Հետազոտողները նշել են, որ համապատասխան հավելումներ ընդունելը կարող է օգնել պաշտպանել գլխուղեղի կրկնվող կաթվածից: Բացի այդ, այս վիտամինները կարելի է ստանալ սննդից։ Դրանք հանդիպում են մսի, ձկան, պանրի, ընկույզի և բանջարեղենի մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում