Ճապոնիայում այս սեզոնին հայտնաբերված թռչնագրիպի առաջին դեպքի պատճառով կոչնչացնեն մոտ 40 հազար թռչուններ

25 նոյեմբերի, 2023  14:19

Ճապոնիայում այս սեզոնի համար առաջին անգամ հայտնաբերվել է H5 տեսակի թռչնագրիպի առաջին դեպքը երկրի հարավի թռչնաֆաբրիկաներից մեկում, տեղեկացրել է NHK պետական հեռուստաընկերությունը։

Հեռուստաընկերության տվյալներով, որը հղում է կատարել գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաներին, Սագա պրեֆեկտուրայի իշխանությունները կխոտանեն մոտ 40 հազար թռչուն այդ ֆերմայում։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կառավարության նիստ կգումարի՝ քննարկելու համար վիրուսի տարածումը կանխելու միջոցները։

Վիրուսը հայտնաբերվել է գենետիկ ուսումնասիրության արդյունքում, որն իրականացվել է այն բանից հետո, երբ ուրբաթ ֆերմայում հայտնաբերվել էին սատկած թռչուններ, նշվել է հաղորդագրությունում։

Վերջին տարիներին խիստ պաթոգեն թռչնագրիպը տարածվել է ամբողջ աշխարհում, ինչը հանգեցրել է  հարյուր միլիոնավոր թռչունների ոչնչացման։

Ճապոնիայում անցած սեզոնին ոչնչացվել են ռեկորդային թվով թռչուններ՝ 17,7 մլն, ինչը ստիպել է երկրի իշխանություններին պահպանել բարձր պատրաստվածության վիճակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում