Համացանցից օգտվելն անվտանգ է հոգեկան առողջության համար. ուսումնասիրություն

28 նոյեմբերի, 2023  22:20

Ինտերնետի օգտագործումն անվտանգ է հոգեկան առողջության համար՝ հակառակ դրա բացասական հետևանքների մասին տարածված ենթադրությունների: Օքսֆորդի ինստիտուտի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Psychological Science ամսագրում, Medical Xpress-ը հակիրճ ակնարկ է ներկայացնում։ 

Աշխատանքի ընթացքում գիտնականները վերլուծել են 189 երկրներից 15-ից 89 տարեկան երկու միլիոն մարդկանց մասին տեղեկատվությունը, որը ստացվել է երկու ուսումնասիրությունների արդյունքում, որոնք համեմատում են հոգեկան առողջությունը և մեկ շնչին ընկնող ինտերնետից օգտվողների թիվը: Հաշվի են առնվել նաև 2000-ից 2019 թվականներին տագնապի, դեպրեսիայի և ինքնավնասման տեմպերի վերաբերյալ տվյալները։ Այս գործոնները գնահատվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրների հեռախոսային հարցումների և վիճակագրական տվյալների հիման վրա:

Փորձագետները եզրակացրել են, որ վերջին 20 տարիների ընթացքում համաշխարհային հոգեկան առողջության մեջ միայն փոքր փոփոխություններ են եղել: Տարիքային խմբերի և սեռի ճշգրտումները համացանցից օգտվողների շրջանում կոնկրետ ժողովրդագրական օրինաչափություններ չեն հայտնաբերել: Այլ կերպ ասած, որևէ ապացույց չի գտնվել, որը կհուշեր, որ որոշ խմբեր ավելի շատ են ենթարկվում հոգեկան առողջության խնդիրների: Բացի այդ, թիմը կարծում է, որ շարժական լայնաշերտ կապի օգտագործման ավելացումը կարող է հանգեցնել կյանքի ավելի մեծ բավարարվածության:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում