Ամերիկացի գիտնականները քաղցկեղի բջիջները ոչնչացնելու միջոց են գտել

11 հունվարի, 2024  08:30

Ամերիկացի գիտնականները քաղցկեղի բջիջները ոչնչացնելու միջոց են գտել՝ մոտ ինֆրակարմիր լույսով խթանելով ամինոցիանի մոլեկուլները և առաջացնելով դրանց թրթռում: Լաբորատորիայում աճեցված քաղցկեղի կուլտուրաների թեստերի ժամանակ մեթոդը ոչնչացրել է մելանոմայի բջիջների 99%-ը, գրում է Euronews-ը։

Ամինոցիանի մոլեկուլներն օգտագործվում են կենսաբանական հյուսվածքները ներկելու համար՝ օգնելով հայտնաբերել քաղցկեղը։ Ինֆրակարմիր լույսի իմպուլսը առաջացնում է պլազմոններ՝ մոլեկուլների ներսում էլեկտրոնների համաժամանակյա տատանումներ։ Սա հանգեցնում է քաղցկեղի բջիջների մեմբրանի պատռմանը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են դեկտեմբերին Nature Chemistry ամսագրում:

Տարիներ կարող են անցնել, մինչև մեթոդը սկսի օգտագործվել մարդկանց վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում