Ռուսաստանում նորածինների ժառանգական հիվանդությունների որոշման նոր թեստային համակարգ է գրանցվել, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Սոցիալ-տնտեսական զարգացման նախաձեռնությունների իրականացում» ռազմավարական նիստում, փոխանցում է Интерфакс-ը։
«Բջջային տեխնոլոգիաների վրա հիմնված դեղեր են մշակվում։ Արդեն գրանցվել է նորածինների մեկ թեստային համակարգ։ Երեխայի կյանքի առաջին օրերին այն կարող է հայտնաբերել մոտ 2,5 հազար ժառանգական հիվանդություն»,- ասել է նա։
Միշուստինի խոսքով՝ ավարտվում են նաև հյուսվածքների ինժեներական արտադրանքի կլինիկական փորձարկումները՝ հոդերի հիվանդությունների և կոտրվածքների բուժման համար։
«Հիվանդների լայն շրջանակ կկարողանա նման թերապիա ստանալ»,- հավելել է նա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում