Գիտնականներն առաջին անգամ աճեցրել են մարդու սաղմի նյարդային համակարգի կենդանի մոդել. Nature

29 փետրվարի, 2024  10:40

Իսրայելցի գիտնականները Վեյցմանի գիտական ինստիտուից առաջին անգամ լաբորատորիայում ստեղծել են մարդու կենտրոնական նյարդային համակարգի կենդանի եռաչափ մոդել՝ նրա զարգացման ամենավաղ փուլում։ Հետազոտությունը հրապարակվել է  Nature գիտական ամսագրում։

Մասնագետներին հաջողվել է վերստեղծել օրգանոիդներ, որոնք նման են 11 շաբաթական մարդկային սաղմի գլխուղեղին եւ ոսկրածուծին։ Կառույցների աճեցման պրոցեսը տեւել է 40 օր։

Նոր մոդելը ստեղծել են մարդու պլյուրիպոտենտ ցողունային բջիջների օգտագործմամբ, դրանք այն բջիջներն են, որոնք կարող են վերափոխվել օրգանիզմի ցանկացած հյուսվածքի։ Սկզբում ցողունային բջիջները տեղադրել են մոտ 4,39 սանտիմեր երկարություն եւ 0,018 սանտիմետր լայնություն ունեցող շարքում։ Դա մոտավորապես համապատասխանում է նյարդային խողովակի՝ վաղ կառույց, որից առաջանում են գլխուղեղն ու ոսկրածուծը, ձեւին ու չափին։

Այնուհետեւ թիմը բջիջները տեղադրել է այսպես կոչված միկրոֆլյուիդային սարքի մեջ, որը պարունակում էր բազմաթիվ մանր ուղիներ։ Այնտեղ կենսանյութերը ենթարկվել են տարբեր քիմիական նյութերի ազդեցությանը՝ նրանց ստիպելով աճել եւ ձեւավորել եռաչափ կառուցվածք։

Հայտնագործության հեղինակների խոսքով՝ իրենցից առաջ ոչ մեկին չէր հաջողվել վերարտադրել սաղմնային գլխուղեղի եւ ոսկրածուծի բոլոր երեք բաժինները։

Թիմը հուսով է, որ այս մոդելը կարելի կլինի օգտագործել միկրոցեֆալիան եւ գլխուղեղի այլ հիվանդություններն ավելի լավ հասկանալու համար, որոնք առաջանում են զարգացման վաղ փուլերում։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում