«Նաիրի» ԲԿ–ում առաջարկում են շագանակագեղձի քաղցկեղի բուժում քիչ տրավմատիկ՝ լապարոսկոպիկ եղանակով

2 մարտի, 2024  17:05

Շագանակագեղձի քաղցկեղն շարունակում է համարվել կյանքին վտանգ սպառնացող պաթոլոգիա. Մասնագետի խորհրդով` 45 տարեկանից սկսած բոլոր տղամարդիկ պետք է տարվա մեջ գոնե մեկ անգամ այցելեն ուրոլոգի` կատարելով համապատասխան հետազոտություններ:

«Պարզ այցն ուռոլոգին թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել շականակագեղձի քաղցկեղը, իսկ ժամանակին հայտնաբերված քաղցկեղը լիարժեք բուժելի է։ Մարդը բուժվում է, պահպանում է իր միզապահությունը, վիրահատության շնորհիվ պահպանում է իր սեռական ֆունկցիան, վերադառնում է ընտանիք և մոռանում է իր հիվանդության մասին», – ասում է «Նաիրի» բժշկական կենտրոնի Լազերային, լապորոսկոպիկ և օնկոլոգիական ուրոլոգիայի ծառայության ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանը։

Մարդկանց մեծամասնությունը շատ հաճախ բժշկի դիմում է , երբ հիվանդությունն արդեն բարդացած փուլում է և կարիք կա վիրահատության: «Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվում է  արմատական պրոստատէկտոմիա (շագանակագեղձի արմատական հեռացում) նաև լապարոսկոպիկ եղանակով.  Մեր երկրում բացառիկ վիրահատություն է, քանի որ եզակի բժշկական կենտրոններ են այս մեթոդը կիրառում, որոնցից մեկը «Նաիրին» է։ Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով ՝ շագանակագեղձի քաղցկեղի վիրահատության մեթոդը խոսում է տվյալ հիվանդանոցի բարձր որակի մասին։

«Սա իմ կարծիքը չէ, սա համընդհանուր կարծիք է և սա ամբողջ աշխարհում է այսպես», – ասում է բժիշկը։

Լապարոսկոպիկ վիրաբուժությունն ունի իր առավելությունները։ Նախևառաջ դա վերաբերում է հետվիրահատական տրավմային։ Ի տարբերություն բաց վիրահատության, երբ բավական խորը և մեծ՝ 15-25 սմ-ոց կտրվածք է լինում, լապարասկոպիկի ժամանակ ոչ միայն արտաքին վերք չի լինում, այլև օրգանիզմի ներսում վնասումը շատ ավելի փոքր է լինում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում