Պասիվ ծխելը միշտ չէ հանգեցնում թոքի քաղցկեղի, պնդում են գիտնականները: Ստենֆորդի համալսարանի հետազոտողները եկան այն եզրակացության, որ չնայած ակտիվ ծխելը հանգեցնում է թոքի քաղցկեղի, այնուամենայնիվ, ապացույցներ չկան, որ պասիվ ծխելը կապ ունի քաղցկեղի առաջացման հետ:
Միեւնույն ժամանակ, ծխամոլի հետ 30 տարի ապրած մարդիկ կարող են ավելի հակված լինել թոքի քաղցկեղի զարգացմանը, ասում են նրանք:
Հետազոտողներն ուսումնասիրել են մանուկ հասակում եւ հասուն տարիքում, տանը եւ աշխատանքի վայրում պասիվ ծխող հանդիսացող 76 304 մասնակցի, հաղորդում է Daily Mail-ը:
Հետազոտության մասնակիցներից 901-ի մոտ 10,5 տարի դիտարկելուց հետո զարգացել է թոքի քաղցկեղ:
Քաղցկեղի Ազգային ինստիտուտի ամսագրում հրապարակված հետազոտությունում ասվում է , որ թոքի քաղցկեղի հիվանդացության մակարդակը 13 անգամ ավելի բարձր է ծխողների մոտ, իսկ նախկին ծխողների մոտ չորս անգամ ավելի բարձր է, քան նրանց մոտ, ով ըդհանրապես չի ծխել:
Մինչդեռ չծխող ու պասիվ ծխողի դերում եղած կանանց շրջանում չկար թոքի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկով գոնե մեկը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում