• Latest news

Պասիվ ծխելը պարտադիր չէ, որ հանգեցնի թոքի քաղցկեղի

23 դեկտեմբերի, 2013  19:35

Պասիվ ծխելը միշտ չէ հանգեցնում թոքի քաղցկեղի, պնդում են գիտնականները: Ստենֆորդի համալսարանի հետազոտողները եկան այն եզրակացության, որ չնայած ակտիվ ծխելը հանգեցնում է թոքի քաղցկեղի, այնուամենայնիվ, ապացույցներ չկան, որ պասիվ ծխելը կապ ունի քաղցկեղի առաջացման հետ:

Միեւնույն ժամանակ, ծխամոլի հետ 30 տարի ապրած մարդիկ կարող են ավելի հակված լինել թոքի քաղցկեղի զարգացմանը, ասում են նրանք:

Հետազոտողներն ուսումնասիրել են մանուկ հասակում եւ հասուն տարիքում, տանը եւ աշխատանքի վայրում պասիվ ծխող հանդիսացող 76 304 մասնակցի, հաղորդում է Daily Mail-ը:  

Հետազոտության մասնակիցներից  901-ի մոտ 10,5 տարի դիտարկելուց հետո զարգացել է թոքի քաղցկեղ:

Քաղցկեղի Ազգային ինստիտուտի ամսագրում հրապարակված հետազոտությունում ասվում է , որ  թոքի քաղցկեղի հիվանդացության մակարդակը 13 անգամ ավելի բարձր է ծխողների մոտ, իսկ նախկին ծխողների մոտ չորս անգամ ավելի բարձր է, քան նրանց մոտ, ով ըդհանրապես չի ծխել:

Մինչդեռ չծխող ու պասիվ ծխողի դերում եղած կանանց շրջանում չկար  թոքի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկով գոնե մեկը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll