✕

ՀՀ-ում հիմնարար փոփոխություններ կան առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձերի մասով

10 ապրիլի, 2024  18:19

Հայաստանում հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել առաջնային օղակի աշխատողների աշխատավարձերի մասով.

Դրա մասին ապրիլի 10-ին՝ Ազգային ժողովի նիստում՝ կառավարության հարցուպատասխանի ժամին պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա ընդգծել է, որ 2023 թվականին Առողջապահության նախարարությունը վերանայել է բոնուսային աշխատավարձի համակարգը։ նախարարը նշել է, որ աշխատանքի դիմաց վճարումների տեսքով, խրախուսանքների միջոցով նախարարությունը փորձում է նպաստել կլինիկաների և ամբուլատորիաների սպասարկման որակի բարձրացմանը

Ավանեսյանը նշել է, որ բոնուսային համակարգում ընդգրկվել են նաև գյուղական ամբուլատորիաներում աշխատող մանկաբարձները։ Ներկայում Առողջապահության նախարարությունը նախատեսում է վերանայել դպրոցների բուժքույրերի աշխատավարձերը, ինչպես նաև նրանց պարտականությունները։ Նրանց մատուցած ծառայությունների որակը, ըստ նախարարի, պետք է էապես բարձրանա։

Ավանեսյանը, սակայն, թվեր  չի ներկայացրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում