Ուլտրամանուշակագույն լույսով օդի մաքրման նոր մեթոդը կպաշտպանի աշխարհը նոր համաճարակից. ESCMID

26 ապրիլի, 2024  15:32

Օդի ախտահանման նոր տեխնոլոգիան կարող է կանխել հերթական համաճարակը։ Այս մասին հայտնում է Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական միությունը (ESCMID):Ուլտրամանուշակագույն լույսի հակաբակտերիալ և հակավիրուսային ակտիվությունը հայտնի է 1940-ական թվականներից: Այն լայնորեն կիրառվում է հիվանդանոցներում, սակայն ախտահանումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ սենյակում մարդ չկա. ուլտրամանուշակագույն ճառագայթումը վտանգավոր է աչքերի և մաշկի համար։Սենյակների ախտահանման նոր մոտեցումը կոչվում է FAR UV-C: Գիտնականներն առաջարկել են օգտագործել 222 նմ ալիքի երկարությամբ ճառագայթում (սովորաբար օգտագործվում է 254 նմ ալիքի երկարությամբ լույս)։ Այս ճառագայթումը չի վնասում մաշկը, աչքերը կամ հյուսվածքները:Հետազոտությունները ցույց են տվել, որ FAR UV-C-ն կարող է արագ և արդյունավետ կերպով ապաակտիվացնել գրիպի վիրուսները, SARS-COV-2-ը և սպանել բակտերիաները: Այս դեպքում պաթոգենները չեն կարող ճառագայթմանը դիմադրություն զարգացնել, ինչպես դա տեղի է ունենում պատվաստանյութերի և դեղամիջոցների դեպքում:Իրական սենյակում լրացուցիչ թեստերը ցույց են տվել, որ FAR UV-C-ն նվազեցրել է օդում վիրուսային մասնիկների քանակն ավելի քան 99%-ով։ Սա նշանակում է, որ նոր տեխնոլոգիան շատ ավելի արդյունավետ է, քան սովորական օդի զտման և օդափոխության համակարգերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում