11-ամյա աղջկա «աճի ցավերը» եղել են քաղցկեղի նշան (ֆոտո)

11 մայիսի, 2024  12:30

11-ամյա բրիտանացի Իվի Ադամսը, որին բժիշկները հավատացնում էին, որ սովորական «աճի ցավեր» ունի, 26 սանտիմետրանոց քաղցկեղային ուռուցք է ունեցել։

Ինչպես տեղեկացրել է Daily Mail-ը, դպրոցական աղջիկն առաջին անգամ ոտքի ցավերից դժգոհել է 2023թ. մայիսին։ Սակայն նրա ընտանիքը կարծում էր, որ դրանք կապված են կամ տարիքի (աճի ցավերը հաճախ հանդիպում են անցումային տարիքի երեխաներ մոտ), կամ սպորտով զբաղվելու հետ։ Բայց շուտով աղջիկն սկսել է արթնանալ շատ ուժեղ ցավից։ Ռենտգենը ցույց է տվել, որ նա վերջույթների նյարդերի թաղանթի քաղցկեղ ունի, որը տարածվել է ծնկի հատվածից մինչեւ ազդրոսկր։

Իվին քիմիաթերապիայի կուրս է ստացել, փոխել են նրա ազդրոսկրը՝ արհեստական իմպլանտ տեղադրելով։ Աղջիկն ստիպված է եղել նորից քայլել սովորել։ Հիվանդությունը կարող է վերադառնալ՝ չնայած բուժմանը, ուռուցքը կարող է նաեւ տարածվել ամբողջ մարմնով, ինչպես քաղցկեղի այլ տեսակների դեպքում։

Իվին նաեւ գենետիկ թեստավորում է անցել, որպեսզի բժիշկները կարողանան ուսումնասիրել հիվանդության դեպքը։ Այս հազվադեպ քաղցկեղային ուռուցքը ախտահարում է վերջույթների նյարդերի թաղանթը (դրանք ազդանշաններ են փոխանցում գլխուղեղի եւ ոսկրածուծի ու մարմնի մնացած մասերի միջեւ) 100 հազար մարդուց մեկի մոտ։ Անգլիայում ամեն տարի ախտորոշվում է մոտ 70 դեպք, մեծ մասը՝ մոտ 40 տարեկան մարդկանց մոտ։ Ցավից բացի՝ այդ ուռուցքը կարող է առաջացնել մաշկի տակի փափուկ հյուսվածքների կոշտացում կամ այտուցում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում