Հոկտեմբերի 16–ին Երեւանում էնդոկրինոլոգների սիմպոզիում կկայանա

10 հոկտեմբերի, 2014  21:37

Հոկտեմբերի 16–ին Երեւանում «Սսնուցմանը վերաբերող  արդի  հարցերը Հայաստանում» սիմպոզիում կկայանա։ Այն կմեկնարկի ժամը 14։00 Ամերիկյան համալսարանի Ակեան պատկերասրահում։

Սիմպոզիումի ընթացքում կամփոփվեն «Սնուցումը՝ որպես կարեւոր բանալի տնտեսական զարգացման համար: Իրավիճակը Հայաստանում» համաժողովի արդյունքները, ինչպես նաեւ կներկայացվեն զեկույցներ նյութափոխանակությանը եւ սնուցմանը վերաբերող թեմաներով։

Սիմպոզիումը հիմնականում նախատեսված է էնդոկրինոլոգների համար: Սիմպոզիումն ընթանալու է անգլերենով: Թարգմանություն նախատեսված չէ:

Կազմակերպիչներն են՝ Ամերիկայի հայ օգնության ֆոնդը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում