Երկարատեւ կետոգենային դիետան կարող է նորմալ հյուսվածքների բիջիջների ծերացում առաջացնել. հետազոտություն

18 մայիսի, 2024  11:37

Տեխասի համալսարանի (Սան Անտոնիո) առողջության գիտական կենտրոնի գիտնականների կատարած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ չընդհատվող երկարատեւ կետոգենային դիետան կարող է առաջացնել նորմալ հյուսվածքների ծերացում, ինչը, մասնավորապես, ազդում է սրտի եւ երիկամների աշխատանքի վրա։ Սակայն, հետազոտության համաձայն, պարբերական կետոգենային դիետան՝ նախատեսված կետո-արձակուրդով կամ ընդմիջմամբ, ոչ մի նախաբորբոքային ազդեցություն չի գործել ծերացող բջիջների վրա։

«Դա հետագայում պատկերացնելու համար 13 մլն ամերիկացիներ կետոգենային դիետա են պահում, եւ մենք ասում ենք, որ ձեզ պետք է ընդմիջում անել այս շաբաթ, այլապես կարող են երկարատեւ հետեւանքներ առաջանալ»,-  նշել է հետազոտող Դեւիդ Ջուսը։

Նա «Կետոգենային դիետան առաջ է բերում նոր հետազոտության р53-կախյալ բջջային ծերացում շատ օրգաններում» անվանմամբ նոր հետազոտության առաջատար հեղինակն է, որը հրապարակվել է Science Advances ամսագրում։

Կետոգենային դիետան բարձր ճարպային, ցածր ածխաջրային սննդակարգ է, որը հանգեցնում է կետոնների առաջացման՝ քիմիական նյութեր, որոնք արտադրում է լյարդը ճարպերի տրոհման ժամանակ։ Թեեւ կետոգենային սննդակարգը որոշ չափով բարելավում է առողջական վիճակը եւ նվազեցնում է քաշը, տեղեկացվել է նաեւ նրա նախաբորբոքային ազդեցության մասին։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երկու տարբեր կետոգենային սննդակարգերի հետեւող եւ տարբեր տարիքի մկների մոտ տեղի է ունենում բջջային ծերացում շատ օրգաններում, ներառյալ սիրտը եւ երիկամները։ Սակայն այդ բջջային սենիսցենսը վերացել է սենոլիտիկի կամ մոլեկուլների այն դասի կողմից, որոնք կարող են քայքայել սենիսցենցիոն բջիջները, եւ կանխվել է կետոգենային սննդակարգի պարբերական կիրառմամբ։

Ստացված արդյունքները կարեւոր կլինիկական նշանակություն ունեն եւ վկայում են այն մասին, որ կետոգենային դիետայի օգտակար արդյունքը կարող է ուժեղացվել նախատեսված ընդմիջումներով, նշել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում