Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տարբերակ՝ FliRT

22 մայիսի, 2024  14:30

Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տարբերակ՝ FliRT, տեղեկացրել են «Ռոսպոտրեբնադզորում»։

«Մոնիթորինգի շրջանում հայտնաբերվել է FLiRT նոր տարբերակների 178 դեպք»,- «ՌԻԱ Նովոստին» մեջբերել է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունը։  Մոնիթորինգը թույլ է տալիս հայտնաբերել անգամ եզակի նոր գենոտարբերակները, ընդգծել են «Ռոսպոտրեբնադզորում»։

Նշվել է, որ դրանք բոլորը ավելի մեծ վտանգ չեն ներկայացնում, քան հիվանդության մյուս տարատեսակները։

Գերատեսչությունում ընդգծել են, որ Ռուսաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, գերակշռող շտամը մնում է օմիկրոնը։

FliRT-ի ախտանշանները նման են օմիկրոնի ախտանշաններին՝ տենդ, հազ, կոկորդի ցավ, թուլություն, գլխացավ, մկանային  ցավեր, համի եւ հոտի զգացողության կորուստ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում