Ջերմային ազդեցությունը մեծացնում է սրտամկանի արյան հոսքը. հետազոտություն

12 հունիսի, 2024  01:02

Ըստ Annals of Internal Medicine պարբերականում հրապարակված հետազոտության, սրտամկանի արյան հոսքը (MBF) մոտավորապես կրկնապատկվում է ճառագայթման դեպքում, ինչը 1,5 աստիճան ըստ Ցելսիուսի բարձրացնում է մարդու մարմնի ջերմաստիճանը:

Մոնրեալի համալսարանի հետազոտող Հադիաթու Բարրին և նրա գործընկերները լաբորատոր հետազոտության ընթացքում գնահատել են ջերմային ազդեցության ժամանակ սրտամկանի արյան հոսքի պահանջարկը։

Գիտափորձին մասնակցել է 61 մարդ, նրանց թվում՝ 20 առողջ երիտասարդ (միջին տարիքը 28 տարեկան), 21 առողջ տարեց (միջին տարիքը 67 տարեկան) և սրտի իշեմիկ հիվանդությամբ (CHD) 20 տարեց (միջին տարիքը 70 տարեկան) մարդիկ։

Մասնակիցներին տաքացնում էին այնքան ժամանակ, մինչև նրանց մարմնի ջերմաստիճանը բարձրանա 1,5 աստիճան ըստ Ցելսիուսի. ջերմային ազդեցությունից առաջ և մարմնի ջերմաստիճանի յուրաքանչյուր 0,5 աստիճան ըստ Ցելսիուսի բարձրացման դեպքում չափում էին սրտամկանի արյան հոսքը:

Հետազոտողները հայտնաբերել են, որ սրտամկանի արյան հոսքն ավելացել է առողջ երիտասարդների, առողջ տարեցների և սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող տարեցների շրջանում, երբ մարմնի ջերմաստիճանը նախնական ազդեցության արժեքների համեմատ բարձրացել է ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանով:

Վերլուծության ընթացքում ջերմային անախտանիշ սրտամկանի իշեմիայի ախտանիշային ապացույցներ են հայտնաբերվել սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող յոթ մեծահասակների շրջանում (35%):

«Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պասիվ ջերմային ազդեցությունը սրտամկանի արյան հոսքն այն աստիճան է մեծացնում, որը սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող որոշ չափահասների կարող է նախատրամադրել սրտամկանի անախտանիշ իշեմիայի հանդեպ», - գրում են հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում