Միջուկային ֆիզիկային նվիրված առաջին գիտաժողովը տեղի կունենա հուլիսի 5–ին

19 հունիսի, 2024  11:18

Հայաստոնում առաջին անգամ կանցկացվի միջուկային ֆիզիկային նվիրված գիտաժողով։ «Միջուկային բժշկության ժամանակակից միտումները և մարտահրավերները» խորագրով գիտաժողովի տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 5-ին` «Սիներջի» բիզնես կենտրոնում (հասցե` ք. Երևան, Արմենակ Արմենակյան փող., 2/5 շենք):

Զեկույցներով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետները:

Աշխատանքային լեզուն հայերենն է: Գիտաժողովը ներկայացված է ՇՄԶ հավաստագրման:

Գիտաժողովին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է, սակայն անհրաժեշտ է նախապես` մինչ ս.թ. հուլիսի 2-ը ներառյալ, գրանցվել հետևյալ հղումով` https://bit.ly/3z1OL4e։

Գիտաժողովի կազմակերպիչներն են Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնն ու «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում