Արմինե Սանամյանը ճանաչվել է «Տարվա հեղինակություն» անհետաձգելի բուժօգնության ոլորտում

26 հունիսի, 2024  17:00

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդունարանի և անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքի ղեկավար Արմինե Սանամյանը Վենետիկում մասնակցել է «Պրեստիժ» համահայկական մրցանակաբաշխությանը։ Վենետիկի 15-րդ դարի CA’ Sagredo թագավորական պալատի ազնվական նստավայրում կայացած «Տարվա հեղինակություն 2024»  մրցանակաբաշխության ժամանակ լավագույնն է ճանաչվել և մրցանակի է արժանացել։

Որակապես այլ, Հայաստանում նմանը չունեցող ծառայության ստեղծումը տարիներ առաջ ժամանակի հրամայականն էր դարձել «Էրեբունի» բժշկական կենտրոնի համար։ Հիմնադիր-տնօրեն Հարություն Քուշկյանի աննախադեպ, նոր  EMERGENCY HOSPITAL ստեղծելու գաղափարն ամբողջությամբ արդեն իրականություն է դարձել բաժանմունքի ղեկավարի, բժիշկների, բուժքույրերի և մնացած բուժանձնակազմի ամենօրյա անձնանվեր աշխատանքի շնորհիվ նաև, և այս մրցանակը հիրավի լավագույն գնահատականն է տքնաջան աշխատանքի։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում