Գաստրոսկոպիայի և կոլոնոսկոպիայի ցուցումները. «Նաիրի» ԲԿ էնդոսկոպիկ ծառայության ղեկավար

8 հուլիսի, 2024  20:06

«Նաիրի» ԲԿ-ի Էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Թևոս Սարգսյանը ներկայացնում է նոր էնդոսկոպիկ վիդեոհամակարգը, որով համալրվել է ծառայությունը։

«Այս գործիքի առավելությունը առաջին հերթին պատկերի որակն է. ունենք 4k վիդեո հետազոտության հնարավորություն և թվային ռեժիմների Iscan համակարգը, որը մեզ թույլ է տալիս անոթային փոփոխությունները տեսնել ամենավաղ սկսվող շրջանում, ինչը  մեզ թույլ է տալիս ստամոքսի և հաստ աղու քաղցկեղի կանխարգելումը դարձնել շատ ավելի վաղաժամ: Հետազոտությունները կատարվում են ներերակային անզգայացման պայմաններում՝ ածխաթթու գազի ինսուֆլացիայով, որը մինիմալի է հասցնում հետազոտության հետ կապված դիսկոմֆորտի երևույթները», – ասում է Թևոս Սարգսյանը։

Նա նաև ներկայացնում է, թե որ դեպքերում են ցուցված կոլոնոսկոպիկ և գաստրոսկոպիկ հետազոտությունները։ Մանրամասները տեսանյութում։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում