Ըստ JAMA Network Open գիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտության՝ երեխաների վրա նիկոտինի ազդեցության տեսանկյունից պասիվ ծխելը անհամեմատ ավելի վատ է, քան վեյփինգը (էլեկտրոնային ծխախոտ, գոլորշեցուցիչներով և այլ նմանատիպ սարքերով ծխելու գործընթացը)։
Արյան հետազոտությունները ցույց են տալիս, որ վեյփինգի ազդեցությանը ենթարկված երեխաները կլանում են 1/7-րդով ավելի քիչ քանակությամբ նիկոտին, քան փակ տարածքում ծխողների ծուխը պասիվ շնչող երեխաները:
Հետազոտողները նշում են, որ էլեկտրոնային ծխախոտներում պարունակվող վնասակար նյութերի պասիվ ազդեցությունը, ըստ ամենայնի, ավելի քիչ է՝ հաշվի առնելով, որ վեյփինգը պարունակում է նույն քանակությամբ նիկոտին, բայց սոսկ ծխախոտի ծխում պարունակող թունավոր նյութերի և քաղցկեղածինների չնչին մասը:
Գիտնականներն այդ նպատակով հետազոտել են 3-11 տարեկան մոտ 1800 ամերիկացի երեխաների արյունը, որը վերցրել են 2017- 2020 թվականներին՝ ամենամյա առողջության դաշնային հետազոտության շրջանակում:
Արյան հետազոությունները որոշել են կոտինինի մակարդակը՝ օրգանիզմում նիկոտինի հետ փոխազդեցությունից հետո արտադրվող քիմիական նյութ:
Արդյունքները ցույց են տվել, որ փակ տարածքում վեյփինգի ենթարկված երեխաները 84%-ով ավելի քիչ նիկոտին են կլանել, քան փակ տարածքում ծխախոտի պասիվ ծուխ շնչած երեխաները:
Մինդեռ երեխաները, որոնք չեն ենթարկվել ո՝չ ծխախոտի ծխի կլանման և ոչ էլ՝ վեյփինգի, 97%-ով պակաս նիկոտին էին շնչել:
Հետազոտողները նշել են, որ օրգանիզմի վրա նիկոտինի ազդեցության նման ցածր մակարդակը, թերևս, վեյփինգի և ծխելու միջև եղած տարբերություններով է պայմանավորված:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում