Գիտնականները գրիպի բոլոր տեսակների դեմ ունիվերսալ պատվաստանյութ են մշակում

21 հուլիսի, 2024  08:32

Օրեգոնի Առողջապահության և գիտության համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տալիս գրիպի ունիվերսալ պատվաստանյութ մշակելու մոտեցման հեռանկարային լինելը․ այսպես կոչված, «մեկ և պատրաստի» պատվաստանյութ, որն ամբողջ կյանքի ընթացքում  իմունիտետ է ապահովում զարգացող վիրուսի դեմ:

Հետազոտությունը, որը հրապարակվել է Nature Communications ամսագրում, պատվաստանյութ է փորձարկել այն վիրուսի դեմ, որը համարվում է հաջորդ համավարակի ամենահավանական աղբյուրը:

Հետազոտողները հայտնել են, որ պատվաստանյութը ուժեղ իմունային արձագանք է ունեցել ոչ մարդկային պրիմատների մոտ, որոնք վարակված են եղել թռչնագրիպի H5N1 վիրուսով: Սակայն պատվաստանյութը նախատեսված չի եղել ժամանակակից H5N1 վիրուսի դեմ։

Փոխարենը, պրիմատները պատվաստվել են 1918 թվականի գրիպի վիրուսի դեմ, որը միլիոնավոր մարդկանց կյանք էր խլել ամբողջ աշխարհում:

Հետազոտողները հայտնել են, որ 11 ոչ մարդկային պրիմատներից վեցը, որոնք պատվաստված էին մեկ դար առաջ՝ 1918 թվականին տարածված գրիպի դեմ, կարողացել են դիմակայել  ժամանակակից աշխարհի ամենամահաբեր վիրուսներից մեկի՝ H5N1-ի ազդեցությունը: Իսկ վեց չպատվաստված պրիմատները որոնց վարակել էին H5N1 վիրուսով,  սատկել էին հիվանդության պատճառով:

Ըստ գիտնականների, այս պատվաստանյութը «անկասկած» կարող է օգտակար լինել այլ մուտացված վիրուսների, ներառյալ SARS-CoV-2-ի դեմ պայքարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում