Յուլիա Կոզլովան «Նաիրի» ԲԿ շտապ հոսպիտալացման մասին. «Հիմա ամեն բան հիանալի է»

31 հուլիսի, 2024  11:03

Բարձր ջերմություն, դող, սուր ցավեր գոտկատեղում՝ այսպիսի ախտանշաններով է Յուլիա Կոզլովան շտապ հոսպիտալացվել «Նաիրի» բուժկենտրոն։ Թե կոնկրետ որ բժշկին պետք էր դիմել այսպիսի բողոքներով՝ Յուլիան չգիտեր։ Նրան զննել է հերթապահ բժիշկը, նշանակել անալիզներ եւ ուլտրաձայնային հետազոտություն, որը ցույց է տվել, որ միզածորանում քար կա։

«Թերապեւտն ուղարկեց որովայնի խոռոչի ՈւՁՀ-ի, այնտեղ հայտնաբերվեց, որ քարը դուրս է եկել երիկամից եւ մնացել միզածորանում», պատմում է Յուլիա Կոզլովան։

Ուրոլոգ Նարեկ Մելքոնյանը գնահատել է պացիենտի վիճակը։ Քարն անմիջապես հեռացնելն անհնար էր, եւ բժիշկը որոշում է ընդունել շտապ ստենտավորել  միզածորանը, եւ սկսել բորբոքման դեղորայքային բուժումը։

 «Մենք շտապ նախատեսեցինք միզածորանի ստենտավորման վիրահատություն կատարել, որովհետեւ հայտնաբերվեց 9 միլիմետրանոց քար միզածորանի միջին մեկ երրորդում, երիկամի սուր բորբոքմամբ։ Նույն օրը մի քանի ժամ անց ստենտ դրվեց, եւ սկսեցինք բուժումը հակաբիոտիկներով, որը տեւեց մի քանի օր», –ասում է Նարեկ Մելքոնյանը։

Մի ամիս անց, հակաբակտերիալ բուժման ավարտից հետո, կատարվեց քարահեռացման էնդոսկոպիկ վիրահատություն։ Վիրահատությունը հաջող անցավ, պացիենտը երկու օր հետո դուրս գրվեց, իսկ այսօր եկել է պլանային ստուգման։

«Հիմա ամեն բան հիանալի է։ Վիրահատությունը լավ է անցել, բժշկին հաջողվեց հանել քարն ամբողջովին, առանց փշրելու», – ասում է երիտասարդ կինը։

Յուլիան պատմում է. «Նաիրի» բուժկենտրոնի մասին նախկինում լսել էր, բայց առաջին անգամ էր այստեղ այցելում, եւ չի ափսոսացել։ Իր մյուս հայրենակիցներին, որոնք այժմ ապրում են Հայաստանում, ինչպես նաեւ նրանց, ովքեր ընտրում են  բժշկական տուրիզմի ուղղությունը, խորհուրդ է տալիս. եթե ձեզ պետք է բուժում կամ բուժզննում, ընտրեք Հայաստանը և «Նաիրին»։

«Ամենասկզբից հաճելի էր գտնվել «Նաիրիում»։ Բոլորը շատ հաճելի են, քաղաքավարի, եւ բժիշկների բանիմացությունն, իհարկե, շատ բարձր է։ Եթե հանկարծ դուք հիմա մտածում եք, թե որտեղ բուժզննում անցնեք, որ կլինիկայում պահպանեք ձեր առողջությունը, ապա դա կարող է լինել «Նաիրին»։ Դիտարկեք այն»,. – ասում է նա։

«Նաիրի» բժշկական կենտրոնը ժամանակակից կլինիկա է՝ պրոֆեսիոնալ բուժանձնակազմով սարքավորված միջազգային չափորոշիչների համապատասխան0, որտեղ ստեղծված են հարմարավետ պայմաններ պացիենտների համար։ Հենց դրա համար էլ, Նարեկ Մելքոնյանի խոսքով, շատ օտարերկրացիներ ընտրում են Հայաստանն ու «Նաիրի» բուժկենտրոնը բժշկական տուրիզմի համար։ Եվ այն շատ օտարերկրացի պացիենտներ ունի ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից։

Բուժկենտրոն են դիմում ինչպես Հայաստանում բնակվող օտարերկրացիներ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, որոնք հատուկ գալիս են Հայաստան առողջության հետ կապված խնդիրները լուծելու համար։

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում