Վեյփինգը քառապատկում է սովորական ծխախոտի քաղցկեղածին ազդեցությունը. J Oncol Res

2 օգոստոսի, 2024  14:47

Մարդկանց մոտ, ովքեր և՛ ծխում են, և՛ վեյփինգով են զբաղվում, թոքերի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 4 անգամ ավելի բարձր է, քան միայն ծխողների մոտ: Սա ցույց է տվել հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Oncology Research and Therapy (J Oncol Res) ամսագրում:

2020 թվականին 1,8 միլիոն մահ է գրանցվել թոքերի քաղցկեղի պատճառով։ Դրանց 87%-ը կարող էր ուղղակիորեն կապված լինել կանոնավոր ծխախոտ ծխելու հետ։ Նոր հետազոտությունն առաջին անգամ ցույց է տվել, որ ծխելը վենփինգի հետ միասին ավելի վտանգավոր է, քան միայնակ ծխելը:

Գիտնականները վերլուծել են թոքերի քաղցկեղով հինգ հազար և 27 հազար առողջ մարդկանց տվյալները։ Թոքերի քաղցկեղով հիվանդ մարդկանց մոտ ութ անգամ ավելի տարածված է եղել վեյփինգը՝ ծխախոտ ծխելու հետ միասին:

Տվյալները նաև ցույց են տվել, որ թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը չորս անգամ ավելի բարձր է նրանց մոտ, ովքեր համատեղում են վեյփինգը և ծխելը, համեմատած միայն ծխողների հետ:

«Մարդկանց մեծ մասը գիտի, որ ծխախոտի ծուխը պարունակում է քաղցկեղածին նյութեր, բայց ավելի քիչ է հայտնի վեյփինգի քաղցկեղածինության մասին: Այս ուսումնասիրությունը հստակ ապացույցներ է տալիս, որ վեյփինգը, բացի ծխելուց, կարող է մեծացնել թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը: Սա հատկապես տագնապալի է՝ հաշվի առնելով երիտասարդների շրջանում այս ապրանքների տարածվածությունը»,- նշել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում